Մարտի 28-ին և 29-ին «Հայասատանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում առաջին անգամ անցկացվեց «ԱՊԱԳԱ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՔՍՊՈ-ն, որին մասնակցեցին ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի, Կապանի մասնաճյուղի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանավարտներ, տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների ղեկավարներ, բարձր դասարանների աշակերտներ և մանկավարժներ, քոլեջների ղեկավարներ, ուսանողներ և դասախոսներ, «Սյունյաց երկիր» մարզային թերթի և «Սյունիք» հեռուստաընկերության (Սյունիք TV) ներկայացուցիչներ:…

ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունները ճարտարագիտական կադրերով ապահովելու, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացն ապահովելու ռազմավարական նպատակներով ՀՊՃՀ գիտական խորհրդի 1996թ. հոկտեմբերի 2-ի նիստում ընդունվեց որոշում` Կապանի ՈՒԽԿ-ի հիմքի վրա ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի կազմավորման վերաբերյալ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը սերտ գործընկերային կապեր է հաստատած տարածաշրջանի լեռնահանքային ոլորտի 3 խոշոր ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ինչպես նաև` շուրջ 30 այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ:

Բարերարներ

Մասնաճյուղի հետ համագործակցող և օժանդակող հովանավորներն են.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

«ԵՐՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների միություն» ՀԿ

ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) ընկերություն